Ապրիլի 29-ին <<Գայի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում կայացավ գրական ցերեկույթ` նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյակին և Պարույր Սևակի 90-ամյակին: Ցերեկույթին մասնակցում էին բարձր դասարանների աշակերտները: Միջոցառումը լի էր հուզումնալից պահերով, հնչեցին կոմիտասյան երգեր, ներկայացվեց <<Կոչեմ ապրողաց>> խորագրով պարը /պարուսույց` Ռոզա Բելլույան/: Բեմը շնչում էր Կոմիտասյան ոգով, ցուցադրված իրերը համահունչ էին ժամանակաշրջանին: Ցերեկույթի կազմակերպիչները` Ռուզան Աժդահարյանը և Ագապի Արշակյանը, ջանացել էին ապահովել գեղեցիկ ասմունք և հուզական մթնոլորտ:
Այս պահին սպասվող իրադարձություն չկա
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտարարություն գնանշման հարցման մասին
«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում