Սուրենավանի միջնակարգ դպրոցն ապրիլի 16-ին, հյուրընկալել էր ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ի անդամներին՝ ակումբի նախագահ՝ Սաթենիկ Աբրահամյանի, փոխնախագահ՝ Ռուզաննա Կրպեյանի և խորհրդատու, թուրքագետ Քեյթի Գունդակչյանի առաջնորդությամբ: Ակումբի անդամները եղան դպրոցի տարբեր դասարաններում և անցկացրին դասեր՝ նվիրված մերօրյա հերոսներին: Դասավարումները ընթացան ինտերակտիվ մեթոդներով, հարց-պատասխաններով ու քննարկումներով: