Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում մայիսի 3-ին տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում՝ «Գարնանաբույր» խորագրով:
Դահլիճը զարդարված էր գույնզգույն ծաղիկներով, ծաղկած ծառերով: Դահլիճում թևածում էր գարնանային ջերմ ու պայծառ մթնոլորտ: Աշակերտները իրենց սրտի ջերմությունը փոխանցեցին ներկաներին: