Գավառի N5 հիմնական դպրոցի 6-րդ դասարանում ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Մկրտչյանը կազմակերպեց դաս-միջոցառում` «Իմ հայրենիքը» խորագրով: Միջոցառմանը երեխաները ներկայացրին սեփական ձեռքերով նկարած նկարների մի հետաքրքիր ցուցահանդես՝ նվիրված հայրենիքին: Միջոցառումը հագեցած էր հայրենասիրական երգերով ու բանաստեղծություններով, որոնք աշակերտները կատարեցին մեծ ոգևորությամբ: Ճիշտ մեկնաբանվեցին Հայաստանի խորհրդանիշները: Սովորողների գիտելիքները ստուգվեցին «Ճանաչում ենք մենք մեր հայրենիքը» ամփոփիչ խաղի միջոցով: Միջոցառումն ավարտվեց երջանիկ տան, օջախի կառուցմամբ՝ երեխաների ընտրած բառերը գործածելով:
Հետաքրքիր ու բովանդակալից միջոցառումը, որը հայրենասիրական դաստիարակության ուսանելի դաս էր, ամփոփեց ուսուցչուհի Ա. Մկրտչյանը: