Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՈՒՐԵՆԱՎԱՆԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Դեռևս սեպտեմբեր ամսին Սուրենավանի միջնակարգ դպրոցը ներգրավվեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրում, որի շրջանակներում դպրոցում ձևավորվեց ԱՀԿ/աշակերտական հասարակական կազմակերպություն/՝«Կաթնծիր» անունով, որի աշխատանքները համակարգում էր դպրոցի հայոց լեզվի, գրականության, ՀԵՊ ուսուցչուհի Նաիրա Զեյնալյանը: Ամիսներ շարունակ իրականացրած աշխատանքներին գումարվեց նաև այն, որ կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում Ազգային փոքրամասնությունների իրավունքներ անվանակարգում ԱԳԸ-ն «Հայաստանը՝ քաղաքացիների հայրենիք» ծրագրով շահեց դրամաշնորհը, որին մասնակցել էին ՀՀ շուրջ 150 դպրոցներ, բայց շահել էին 12 դպրոց: Մայիսի 11-ին ծրագրի փակման արարողությունն էր: Միջոցառմանը ներկա էին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանը, «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի համակարգող Անահիտ Մանուկյանը, Արարատի մարզի համակարգող Արթուր Նազարյանը, Արարատի մարզի Կրթության վարչության աշխատակից Անահիտ Խուդավերդյանը, ԳԱԱ գիտաշխատող, եզդի ազգի ներկայացուցիչ Զեմֆիրա Խատիևան, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հկ անդամ Ռոման Սուրեն Ավդոյանը, ուսուցիչներ և աշակերտներ: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ համակարգող Նաիրա Զեյնալյանը, այնուհետև ԱՀԿ անդամները ներկայացրին իրենց անցած ճանապարհն ու կատարած աշխատանքները: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը՝ աշակերտներին հանձնելով դասընթացի վկայագրերը: Այնուհետև նա իր խոսքն ուղղեց հյուրերին ու նրանցից առանձնացրեց և շնորհակալագրեր հանձնեց ՀՊՆ կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանին, ՀՊՆ Արարատի մարզի համակարգող Արթուր Նազարյանին և «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հկ անդամ Ռոման Սուրեն Ավդոյանին: Արմինե Հովհաննիսյանը իր խոսքում կարևորեց նմանատիպ նախաձեռնությունները՝ հավելելով, որ «Կաթնծիր» ԱՀԿ-ի դրամաշնորհային ծրագիրն իրոք յուրահատուկ էր ու տեղին: Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև Արթուր Նազարյանը, Ռոման Սուրեն Ավդոյանն ու Զեմֆիրա Խատիևան:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն