Հունիսի 4-ին, ժամը 13:00 –ին Մերգելյան ինստիտուտի «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը: Մասնակցեցին և հավաստագրերի արժանացան Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտներ Խաչիկ Առաքելյանը, Ռազմիկ Ոսկանյանը և Արման Պողոսյանը (խմբակավար`Հ. Առաքելյան):