Լույսի հեղեղ, լույսի տոն է, խնդություն...
Հրազդանի h. 13 ավագ դպրոցում «Անկախ Հայաստանս 25 տարեկան է» միջոցառումն է: Բոլորի հոգիները լցվել են ջերմությամբ և բարձր տրամադրությամբ:
Աշակերտների բերանով լեզու են առել Հայաստանի քարը, ջուրը, հուրը, երգն ու գիրը:
Աշակերտները երդվում են մեր բոլոր զոհերի, ինչպես նաև Աբո Ալավերդյանի հիշատակով, որ կփայփայեն նրանց արյամբ սրբագործված անկախությունն ու հայրենիքը: