Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ Հ. 1 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Հայաստանի անկախության 25-ամյակը նշանակալից տոն էր: 2016թ. սեպտեմբերի 
21-ին այդ առիթով Եղեգնաձորի թ. 1 հիմնական դպրոցի 2-րդ հարկի սրահում 
բացվեց լուսանկարների ցուցահանդես, որին հաջորդեց երաժշտական մեծ 
դասամիջոցը: Աշակերտներն իրենց ազգային պարով շունչ ու հոգի հաղորդեցին 
օրվա խորհրդին: Անկախության ղողանջները շարունակվեցին նաև սեպտեմբերի 
22-ին. միջոցառումների դահլիճը տոնական տեսք էր ընդունել: Դպրոցի 6-րդ ա, 
6-րդ բ և 7-րդ ա դասարանի աշակերտները պատրաստել էին ինքնատիպ մի 
միջոցառում, որը կրում էր <Մենք քեզ սիրում ենք, Հայաստան> խորագիրը: Այն 
սկսվեց Հայաստանի օրհներգի գունագեղ բեմականացմամբ: Շվիի, ֆլեյտայի և 
կիթառի երաժշտության թրթիռների ներքո մանուկները գովերգման հերոսական տողեր 
էին նվիրում հայրենիքին`համոզված լինելով, որ ապագան պայծառ է լինելու… 
<Մենք քեզ հավատում ենք, Հայաստան> Հոգիդ լցվում է հպարտության զգացումով, 
երբ աշակերտներն են ներկայացնում հայրենի եզերքի անսպառ գեղեցկությունն ու 
այն հզոր ուժը, որն անկոտրում է: - Դու պիտի շարունակես քո անկասելի 
ընթացքը հավերժության մեջ, իմ հայրենի երկիր,- ասմունքում էին երեխաները, և 
տողերը կարծես փարվում էին ներկաներին : Իսկ ավանդական քոչարին կարծես 
ամփոփեց միջոցառման էությունն ու իմաստը, և մեղեդին հորդեց դեպի բարձրաբերձ 
լեռներն ու անսահման հեռուները: Միջոցառմանը ներկա էին հյուրեր,ծնողներ, 
աշակերտներ, հուշարձանների պահպանության մարզային ծառայության աշխատողներ: 
Միջոցառման վերջում խրախուսական խոսք ասացին դպրոցի տնօրեն Անուշ 
Գրիգորյանը և մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը: Միջոցառման 
կազմակերպիչներն էին դասղեկներ Կարինե Մովսիսյանը, Շուշան Կիրիշչյանը և 
Նարինե Գրիգորյանը:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն