Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ ԱՆԿԱ՛Խ ՀԱՅԱՍՏԱՆ

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի:
25 տարի առաջ սեպտեմբերի 21-ին Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին` անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ եւ երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով «Վանաձորի Մովսես Խորենացու անվան համար 17 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում սեպտեմբերի 21-ի առթիվ անցկացվեցին բազմաբնույթ միջոցառումներ: Դպրոցը կարծես մի նոր շունչ էր ստացել. ամենուրեք ծածանվում էին եռագույն դրոշներ, միջանցքը ձևավորված էր պատի թերթերով, բացիկներով և փուչիկներով: Տոնականորեն զարդարված դպրոցը, բարձր տրամադրությամբ հանդիսատես, պատասխանատվության զգացումով մասնակիցներ… Երգ, պար, ասմունք, գեղեցիկ խոսք… պատմություն և իրականություն…Մեր ժողովրդի բազմադարյան պատմությունը աշակերտների շուրթերից հնչեց նորովի, նոր երանգներով, նոր սպասելիքներով… 
Միջոցառումներին մասնակցում էին «Ինտերկապ» բարեգործական միության նախագահ՝ Նորայր Զուլոյանը, ԵԿՄ Լոռու մարզխորհրդի նախագահի տեղակալ Աշոտ Քոչարյանը, ԵԿՄ Վանաձորի տարածքային բաժանմունքի ազատամարտիկներ՝ Մարտուն Բաղրամյանը, Արայիկ Նիկողոսյանը, Վանաձորի ավագանու անդամ ՝ Արման Ափինյանը:
Տոնական միջոցառումները կազմակերպել էին Ա. Քոչարյանը և Ա. Պետրոսյանը:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն