«Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեցին միջոցառումներ նվիրված ՀՀ անկախության 25 ամյակին: Դպրոցում անցկացվեց դաս
նվիրված անկախության համազգային տոնին: Դպրոցականները ակտիվորեն մասնակցեցին քաղաքում իրականացված միջոցառումներին, հանդես եկան
հայրենասիրական բանաստեղծություններով ու երգերով: Դպրոցի բոլոր դասարանները ներկայացրեցին իրենց կողմից պատրաստված պաստառները` «Տոնդ
շնորհավոր, երկիր հայրենի» խորագրով: