 
				
				
				ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
				                        ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը հայտարարում է տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ մեթոդական նյութերի մշակման համար հետևյալ թեմաներով՝
 - Դպրոցի վարչական համակազմի կառավարման հմտությունների զարգացում
- Չափորոշչահեն կրթության արդյունավետ իրականացումը դպրոցում
- Ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումը՝ ուղղված տնօրենի, տնօրենի տեղակալների, դասղեկների, մեթոդմիավորման նախագահների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը
- ՏՀՏ և դասավանդման նոր մեթոդների արդյունավետ կիրառումը դասապրոցեսում:
Տեղական խորհրդատուների աշխատանքի շրջանակն է՝
 - մշակել նյութերի կառուցվածքն ու բովանդակությունը,
 - փորձարկել  մշակված նյութերը և հաշվի առնելով դպրոցների կողմից արված առաջարկությունները` լրամշակել փաստաթղթի վերջնական տարբերակը,
 - ներկայացնել մշակված նյութերի լրամշակված թղթային և էլեկտրոնային տարբերակները  ( վեբ-կայքում տեղադրելու համար),
 
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են՝
 - բարձրագույն կրթություն  հանրային կառավարման, կրթության կառավարման և այլ համապատասխան ոլորտներում ,
- նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, որից 2 տարին՝ կրթության ոլորտում,
- ՀՀ հանրակրթական համակարգի և ոլորտում տեղի ունեցող  բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածություն,
- գնահատման մեթոդաբանության, չափորոշչահեն կրթության իմացություն,
- ուսումնական/մեթոդական նյութեր մշակելու փորձառություն,
- դասընթացներ և սեմինարներ վարելու հմտություններ,
- թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ,
- հայերենի գերազանց իմացություն,
- անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է:                                                                                 
   Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում, ինքնակենսագրություն հայերեն լեզվով, 1 լուսանկար, բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, երաշխավորագիր-նամակ [Recommendation letter]:                                                                                                                  Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գրասենյակ կամ ուղարկել էլ. հասցեին (usc.union@yahoo.com) մինչև 2016 թ. հոկտեմբերի 20-ը ժամը 17:00, հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Տիգրան Մեծի նրբ. 3, տարածք 17: Հեռախոս (374/10-55-30-04):