Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ Հ. 92 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քաղաքամայր Երևանը թևակոխել է իր հերթական աշունը՝ մրգաստանի վերածված: Հենց այդ ոսկեհանդերձ քաղաքի մի գողտրիկ անկյունում՝ եկեղեցու և Հաղթանակի այգու հարևանությամբ է ծվարած №92 հիմնական դպրոցը, որը արդեն երկար ու ձիգ տարիներ պատիվ է ունեցել կոչվելու 20-րդ դարի խոհուն մտավորականի, աշխարհը ճանաչած ներհուն արվեստագետի և, վերջապես, իսկական հայի և հայրենասերի՝ Վահան Թեքեյանի անվամբ: Օրը տոնական էր: Դպրոցը մեծ շուքով տոնում է Հայաստանի անկախության 25-ամյակը, որի մեկնարկը տրվեց բակում՝ դպրոցի երգի-պարի ազգագրական խմբի հաղթական քոչարիով: Բակը բազմամարդ էր՝ հյուրեր, ծնողներ, ուսուցչական ողջ կոլեկտիվը և, իհարկե, 500-ի հասնող աշակերտներ: Շքամուտքի մոտ պատվելի հյուրերին դիմավորեցին աղուհացով և առաջնորդեցին դեպի հայկական համադամ ազգային ուտեստներով ծանրաբեռնված սեղանը, որտեղ հայկական տարազով հագնված դպրոցի դասվար Մարգարյանը հակիրճ խոսքով ներկայացնում էր ճաշատեսակները՝ սկսած անունից մինչև պատրաստման բաղադրատոմսը: Տպավորված հյուրերը մոտեցան Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածները ներկայացնող պաստառներին, որոնք մեկնաբանում էին խմբավորող և ձևավորող աշակերտները՝ սահուն և գեղեցիկ, ոսկեղենիկ մայրենիով: Իրենց ձեռքի փայլուն աշխատանքներով աչքի ընկան դպրոցի այն աշակերտները, որոնք ձևավորվել էին մի քանի սեղան- ցուցանմուշներ, որոնցից հյուրերը դժվար բաժանվեցին: Այս ողջ շրջագայության ժամանակ լսվում էր VII դասարանի աշակերտ Մերի Հարությունյանի կատարմամբ կոմիտասյան անզուգական «Սոնա յարը» և «Կռունկը»… Վերջապես հյուրերը հասան դահլիճի դռներին, որից ներս նրանց ողջունեց լեփ-լեցուն դահլիճը՝ ձևավորված անկախության թեմայով գունազարդ նկարներով և պաստառներով: Հայկական ազգային խրոխտ պարային երաժշտությամբ կատարվեց ցերեկույթի բացումը՝ համապատասխան սլայդների ուղեկցությամբ: Դպրոցի աշակերտների օգնությամբ ներկաները թերթեցին Հայաստանի անկախացած երեք պետությունների հաջողությունները և, ինչու չէ, նաև բացթողումները, որը երբեմն-երբեմն ընդմիջվում էր պարային, ասմունքի և երգի միջամտությամբ, որտեղ իր անզուգական վոկալային վարպետությամբ աչքի ընկավ և բոլորին հիացրեց VIII դասարանի աշակերտ Վարդան Խաչատրյանը՝արժանանալով խրախուսական պատվոգրի: Մոտ ժամուկես տևած միջոցառումը թողեց վայրկյանների տպավորություն և ակնդիրներն ու ունկնդիրները դահլիճը լքեցին ափսոսանքով… Վերջում երկրապահ կամավորական միության ներկայացուցիչ տիկին ՆունեՄանուկյանըփաստեց, որ դպրոցում թևածում էր հայրենասիրական բարձր պաթոսով ներշնչված դաստիարակությունը: Մեդալով և պատվոգրերով պարգևատրվեցին դպրոցի տնօրեն տիկին Ծովինար Մարդանյանը, կազմակերպիչ տիկին Ք. Հարությունյանը, հանդեսի կազմակերպիչները՝ պատմության և աշխարհագրության ուսուցիչներ Մ. Կարապետյանը և Հ. Նադոյանը: Միջոցառումը ավարտվել էր արդեն , բայց դպրոցը դեռ տպավորությունների տակ և՜ երգում էր, և՜ պարում, և՜ բարձրաձայնում. -Իմ սիրելի՜ անկախ հայրենիք, դու մեր հավատի սյունն ես, մեր պայքարի տունն ես, գիտության ամրոցն ես, մարդկության դարբնոցը…

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն