«Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի չորրորդ փառատոնը։ Մրցույթ-փառատոն... ներդպրոցական փուլ Վարդենիսի N 4 հիմնական դպրոցում..... Փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը։Ռուսական երգի լավագույն կատարման մրցույթն անցկացվում է ռուսական ժողովրդական, հայրենասիրական, ռոմանսի, էստրադային եւ մանկական երգերի, նաեւ հայկական երգ` ռուսերենով ժանրերում: «Արդեն հաճելի ավանդույթ դարձած այս միջոցառումն իր շրջանակներում է ներառել հազարավոր երեխաների, ովքեր մեծ սիրով ու պատասխանատվությամբ են պատրաստվում փառատոնին», - իր խոսքում նշեց դպրոցի տնօրեն՝ Անահիտ Սահակյանը. Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Նունե Պետրոսյանը ով անմնացորդ նվիրումով աշխատել էր տարբեր դասարանների երեխաների հետ: