Սուրենավանի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները մասնակցում են ֆիզիկայի հեռավար դասընթացի, որը վարում է Երևանի թիվ 198 դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը: Այն ուսուցման նոր ձև է մեր կրթական համակարգում, որի միջոցով աշակերտները ավելի հեշտությամբ են ընկալում նոր դասը:
Հատկանշական է, որ դասի թվային տարբերակը կախված չէ համացանցի արագությունից, և աշակերտները հնարավորություն ունեն ներկայացված դասընթացը դիտել բազմաթիվ անգամ ինչպես դպրոցում, այնպես էլ տանը, համակարգչի և հեռախոսի միջոցով: Դասը կազմակերպվել է` օգտագործելով «Մայքրոսոֆթ Միքս» ծրագիրը և «Մայքրոսոֆթի Յամմեր» տարածքը:
Այսինքն, ըստ նոր մոտեցման` Սուրենավանի 10-րդ դասարանի աշակերտներն այսօր հնարավորություն ունեն ֆիզիկայի դասը սովորել Երևանի 198 ավագ դպրոցի 10-րդ դասարանում:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն: