 
				
				
				2016 թ. նոյեմբերի 11-ին 10-րդ դասարանի տնտեսագիտական հոսքում դասղեկի ժամ էր: 
Թեման էր` «Վահան Տերյան և աշուն»:
Դասղեկ Ա. Վարդգեսյանը նախորդ ժամին աշակերտներին բաժանել էր խմբերի, տվել հանձնարարություն և ուղղորդել խմբերի աշխատանքը: 
Աշակերտները ասմունքեցին Վ. Տերյանի բանաստեղծություններից, լսվեցին Վ. Տերյանի խոսքերով գրված երգեր: Դասին ներկա էին տնօրենությունը,գրականության ուսուցչուհի Ա. Ավետիսյանը, դասղեկներ: Ա. Ավետիսյանը ներկայացրեց Տերյանի կյանքը և գործունեությունը: 
Դասասենյակը ձևավորված էր աշնանային նուրբ գույներով, տեղադրված էին Տերյանի դիմանկարը, թեմային համապատասխան ալբոմ և ստենդ, յուրաքանչյուր խումբ իր սեղանը ձևավորել էր յուրովի: 
Դասղեկի նպատակն էր ստուգել աշակերտների պատրաստակամությունը, ինքնուրույնությունը և պատասխանատվությունը:Աշակերտները իրենց հոգու հույզերն արտահայտեցին` համահունչ դարձնելով աշնանավերջի տխրանուշ տրամադրություններին: