2016թ. նոյեմբերի 25-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ «Կիլիկյան Հայաստանի դերը հայոց պետականության կայացման գործում» աշակերտական գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսը: Սույն գիտական ժողովածուում ներառված են այն զեկուցումները , որոնք առանձնանում են հետազոտական պատշաճ մակարդակով, գիտական , տեսական ու գործնական աշխատանքի խորությամբ և արդիականությամբ: Մասնակցում էին 9գ դասարանի աշակերտներ Ներսիսյան Նունեն և Միրաքյան Գայանեն(ուսուցիչ Ռ.Միրզոյան), ում հոդվածները ևս արժանացել են տպագրության:
Այս ժողովածուն աշակերտներին սեփական պատմությամբ հայեցի դաստիարակելու, և մերօրյա անկախ պետականությունը հզորացնելու լավագույն միջոց է :