Փետրվարի 1-ին դպրոցի դահլիճը մարդաշատ էր:Բոլորին համախմբել էր գիտելիքը: Պատմություն և ՀԵՊ առարկաների ուսուցիչներ Լ.Մանուկյանը և Լ.Հայրապետյանը կազմակերպել էին մրցույթ-վիկտորինա՝ «Ես քո զավակն եմ,Հայաստա՛ն» խորագրով, 7-րդ դասարանցիների միջև: Խմբերը շատ լավ պատրաստվել էին մրցույթին և գոհացրին ներկաներին իրենց գիտելիքների իմացությամբ: Շնորհավորում ենք հաղթող թիմին՝ Սարդարապատին, և մաղթում բոլորին հետագա հաջողություններ ու հաղթանակներ: