Փետրվարի 11-ը երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է:
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով :
Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հայտնի առ Աստված:
Հավուր պատշաճի տոնին պատրաստվել էին նաև Սիսավանի դպրոցի աշակերտները:Միջոցառման կազմակերպչի` Լուսինե Մարտիրոսյանի ջանքերի շնորհիվ ամենուր զգացվում էր սիրո բույրը, սիրո ելևէջն ու օրհնությունը:
Թող անսպառ ու վարակիչ լինի սերն աշխարհում…