13.02.2017թ. Գավառի Հ. Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցում Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լուսինե Խզմալյանը և 6-րդ դասարանի աշակերտները յուրօրինակ ձևով նշեցին Տյառնընդառաջը: Երեխաները բացատրեցին տոնի խորհուրդը, որը Տիրոջն առաջ գնալու հրավերն է: Ժողովրդական ավանդույթի համաձայն մեկ օր առաջ եկեղեցուց բերված կրակով վառվեց խարույկը և ազդարարվեց մեծ միջոցառման սկիզբը: