Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպորցը համալրվեց «Հենացատկի նժույգ» նոր մարզագույքով: Այն մարզադպրոցին նվիրաբերեց Արարատի մարզի, Զորակ գյուղի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Տիգրան Բաբախանյանը՝ «Բարերար» բարեգործական հիմնադրամի միջոցով:Տնօրենի նախաձեռնությունն ի դեպ ոգևորությամբ են ընդունել դպրոցի ուսուցչական անձնկազմն ու աշակերտները, և իրենց խանդավառությամբ ոգևորել այն: Իսկ «Բարերար» բարեգործական հիմնադրամը ձևավորվել է մեկ տարի առաջ . հիմնադրամի տնօրենի խոսքով իրականացվող ծրագրերի նպատակն է՝ աշխարհի բարեգործներին ցույց տալ, որ ա Հայաստանում հնարավոր է ապահովել ֆինանսական հոսքերի թափանցիկությունը: