Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ Հ. 33 ԴՊՐՈՑՈՒՄ

«Թումանյանը անմահ է, քանզի սերունդները նրան հիշելու են դարեր: Նա հայ հանճարի փայլատակումն է, հայ ժողովրդի մտքի ու հույզերի խտացված կերպարը, մեր ազգային նկարագիրը»: Փետրվարի 20-ին ՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 148-ամյակին և գիրք նվիրելու օրվան նվիրված ՝ Մ.Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցում պատրաստել էին յուրօրինակ միջոցառում ՝ «Թումանյանը մեր աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես-տոնավաճառ,որի հասույթը տրամադրվելու է սահմանամերձ գոտու աշակերտներին՝ գրենական պիտույքների տեսքով : Նախասրահում հյուրերին դիմավորեցին 7-9-րդ դասարանի աշակերտները, որոնք դարձել էին գրական դեմքեր՝ սրտի խոսքեր հղելով մեծ բանաստեղծին: Կատարեցին Թումանյանի երգվող ստեղծագործությունները՝ « Լուսավորչի կանթեղը», պարեցին «Ամպի տակիցը»: Գիքորի Էստի համեցե՜ք, Էստի համեցե՜ք խոսքերի ներքո հյուրերին ուղեկցեցին դահլիճ, որտեղ նրանց դիմավորեցին Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոն»-ի պարային խմբակի սաները՝ «Կինտոների պարով»: 1-4-րդ դասարանի աշակերտները ներկայացրին Թումանյանի հեքիաթները. երեխաներն իրենք էին ընտրել թեմաները և պատրաստել աշխատանքներ տոնավաճառի համար, որին իրենց մասնակցությունն էին ունեցել ծնողները: 1-4-րդ դասարանի շակերտներին նույնպես սպասվում էր անակնկալ. նրանց հյուրն էր հենց ինքը` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Վերջում Թումանյանը իր սրտի խոսքը հղեց՝հեքիաթները անդունդներ են՝ խորը, անծայր, անվերջ: Ես իմ հեքիաթներով ձգտել եմ ձեր մեջ, սիրելի՛ մանուկներ, զարգացնել սեր ու բարություն, քաջություն ու լավատեսություն, որպեսզի ստեղծեք առողջ և համերաշխ հասարակություն: Թումանյանը միշտ էլ կմնա անցյալ, ներկա և ապագա սերունդներին կապող օղակ»

1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն