Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի N1 միջնակարգ դպրոցում փետրվարի 21-ին կազմակերպվել էր միջոցառում Հովհաննես Թումանյանի ծննդյան 148 ամյակին ընդառաջ: Միջոցառումը կազմակերպվել էր 6-րդ դասարանում (ուսուցչուհի` Ա. Գեղամյան): Դասասենյակը կահավորվել էր թումանյանական շնչով, գրատախտակին աշակերտները նկարել էին Հ. Թումանյանին և նրա ստեղծած հերոսներին: Սկզբում աշակերտները հերթականությամբ ներկայացրեցին Թումանյանի կենսագրությունը: Այնուհետև դուդուկի նվագակցությամբ հնչեց Թումանյանի խոսքերով գրված «Ախ, ինչ լավ է սարի վրա» երգը: Արտասանվեցին Թումանյանի բանաստեղծություններից: Աշակերտները հաջորդաբար ներկայացրեցին Թումանյանի ընտանիքը, զավակներին, նրանց գործունեությունը: Բեմակացվեցին մեծ գրողի հայտնի ու ոչ շատ հայտնի ստեղծագործությունները` «Բզեզի դպրոցը» բանաստեղծությունը, «Անիծած հարսը» բալլադը, «Կիկոսի մահը» հեքիաթը: Քանի որ փետրվարի 19-ը համարվում է Գիրք նվիրելու օր, աշակերտները և ուսուցչուհին նվիրեցին միմյանց գրքեր: Միջոցառումը երիզվեց Լուսինե Ադամյանի մենապարով: Միջոցառման ավարտին ուսուցչուհին հանդես եկավ փոաքրիկ դասախոսությամբ` «Թումանյանը և մենք»: