2017 թվականի փետրվարի 24-ին Երևանի Տ. Շևչենկոյի անվ. հ. 42 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Ստեղծարար մտածելակերպ և նորարարություն» թեմայով սեմինար դպրոցների տնօրենների և մանկավարժների համար: Սեմինարին մասնակցում էին «Նորարարությունը սկսվում է դպրոցից» մրցույթի մասնակից դպրոցները, որը վարում էր «Հետազոտություն, ուսումնասիրություն և ծրագրավորում Հայաստանի համար» ինստիտուտի փորձագետ, բնագիտական գիտությունների թեկնածու, Ամերիկյան համալսարանի դասախոս Մարի Պողոսյանը: