Փետրվարի 21-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` «Ազգ, լեզու, հայրենիք» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին 8-12-րդ դասարանցիները: Մայրենիին և Հայրենիքին նվիրված բանաստեղծություններով ու երգերով հանդես եկան դպրոցի շնորհալի աշակերտները: Միջոցառմանը հրավիրված էին ծնողներ, մշակութային գործիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկան բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը և ուսուցիչներ: