Տոնդ շնորհավոր .
Իմ բարի ու լուռ ընկեր
Հովհաննես Թումանյանի ծննդյան և գրքի տոնի առթիվ Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի 5բ դասարանի դասղեկ Ա.Քոչարյանի գլխավորությամբ կազմակերպվեց դասղեկի ժամ:
Աշակերտները ներկայացրին գրքի կարևորությունը մեր կյանքում, փառաբանեցին Հ. Թումանյանի անմահ գործունեությունը և բեմադրեցին «Սուտասան» հեքիաթը անգլերենով:Ծանոթացրին մատենագրության պատմությանը և գովերգեցին Հայոց աշխարհն ու հայոց լեզուն:Դասի ավարտին աշակերտները նվիրեցին գրքեր՝ որպես հավերժ հիշատակ իրենց ընկերներից՝ խոստանալով կարդալ և պահպանել դրանք: