Ի՜Մ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ, Ի՜Մ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 21-ին ՙԻ՜մ մայրենի լեզու, ի՜մ սրբություն՚ խորագրով թատերականացված ցերեկույթ անցկացվեց Գավառի N5 հիմնական դպրոցում:
Աշակերտները Մեսրոպ Մաշտոցի, Սահակ կաթողիկոսի և Վռամշապուհ արքայի զրույցի միջոցով ներկայացրին հայոց գրերի ստեղծման պատմությունը:
Մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններն ու երգերը հաջորդեցին միմյանց: Բեմադրությամբ ներկայացան նաև կետադրական նշանները:
Միջոցառումն ամփոփեց տնօրեն Ս. Արզաքանցյանը: Ցերեկույթի բոլոր մասնակիցները ստացան ՙՎորլդ Վիժեն՚ ՀԿ-ի կողմից խորհրդանշական նվերներ:
Այս պահին սպասվող իրադարձություն չկա
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտարարություն գնանշման հարցման մասին
«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում