«Առակներ» թեմայի ամփոփիչ դաս
Այսօր ՝ փետրվարի 23-ին,Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համար 2 հիմնական դպրոցում կայացավ հերթական ՏՀՏ դասը «Մայրենի» առարկայից :Դասի թեման էր՝ «Առակներ». ամփոփիչ դաս: Դասն անցկացրեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Տ. Հովհաննիսյանը:Դասի ընթացքում աշակերտները դիտեցին մուլտֆիլմեր աստվածաշնչյան առակներից, Աթ.Խնկոյանի և Վ.Այգեկցու առակներից՝ «Անառակ որդու վերադարձը»,«Գայլն ու գառը», «Վատ ընկերը»: Յուրաքանչյուր առակի դիտումից հետո աշակերտները վերլուծում էին այն, պատասխանում ուսուցչի հարցերին :
Դասի վերջում աշակերտները ամփոփիչ հարցերի միջոցով խոսեցին առակի մասին, ներկայացրին կառուցվածքը,ինչպես նաև հայ առակագրության հիմնադրումը: