Հունվարի 27-ին Ջոն Կիրակոսյանի թիվ 20 դպրոցի 63 և 72 դասարանները համատեղ տոնեցին Հայոց բանակի ստեղծման 25-ամյակը: Դպրոցը ցնծում էր հայրենաշունչ ոգով, աշակերտները բարձր գիտակցությամբ ներկայացրեցին հաղթանակած բանակի փառավոր ուղին: Հպարտության զգացումը եռապատկվեց, երբ ներկայացվեց մեր դպրոցի շրջանավարտ, ապրիլյան պատերազմի Արիության շքանշանի արժանացած Էդգար Գալստյանը, ով տարիներ առաջ նույն բեմում կերտել էր Վարդան Մամիկոնյանի, Հայկ Նահապետի կերպարները:
Միջոցառմանը հրավիրված էր նաև Աժ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ով իր ներկայությամբ և ոգևորիչ խոսքով ողջունեց դպրոցի անձնակազմին, աշակերտներին և կարևորեց մատաղ սերնդի դաստիարակության հայրենասիրական ոգեշնչման մեջ դպրոցի մեծ դերը: