Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԱՅՐԵՆԻԻ ՇԱԲԱԹ ԳԱՅԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐԵՆԻԻ ԵՎ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԵՐԻՆ

Գայի միջնակարգ դպրոց-կենտրոնում ս/թ 20.02 – 24.02-ին կազմակերպվել է մայրիենիի շաբաթ: Նրա շրջանակներում լսվել է զեկուցում, լույս են ընծայել պատի թերթեր, կազմակերպվել են առաջավոր փորձի դասեր և միջոցառումներ: IIIբ դասարանում անդրադարձ կատարվեց Հովհ. Թումանյանի ծննդյան 148-ամյակին: Աշակերտները ներկայացրին Հովհ. Թումանյանի կենսագրությունից կարևոր դրվագներ, անգիր արտասանեցին Թումանյանի մանկական ստեղծագործություններից: Նրանք դիտեցին սալիկահանդես Թումանյանի մասին, դիտեցին «Անբան Հուռին» մուլտֆիլմը, քննարկեցին, որից հետո ավանդույթի համաձայն, միմյանց նվիրեցին գրքեր` «Հովհ. Թումանյանի հեքիաթները»: Դասվար Ա. Ազիզյանը կատարել էր բազմաբնույթ և համակողմանի աշխատանք, որպեսզի փոքրիկների մեջ սեր և հետաքրքրություն առաջանա գրքի և գրականության հանդեպ: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Միքայելյանը մրցույթ անցկացրեց Vա և Vբ դասարանների միջև, որից հետո նա աշակերտներին նվիրեց գրքեր: Ստորև ներկայացնում ենք շաբաթվա ծրագիրը. 1. 20.02 – Առաջավոր փորձի դաս IX դասարանում ,«Սայաթ-Նովա» թեմայի ամփոփում: /ուսուցչուհի Գ. Դանիելյան/ 2. 20.02 - Դաս-միջոցառում IIIբ դասարանում` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան և գիրք նվիրելու օրվան: /դասվար Ա. Ազիզյան/ 3. 20.02 – Միջոցառում Vբ դասարանում` նվիրված գիրք նվիրելու օրվան: /ուսուցչուհի Ա. Միքայելյան/ 4. 21.02 – Բաց դաս Vա դասարանում «Առակս ի՞նչ կցուցանե» թեմայի ամփոփում: /ուսուցչուհի Ա. Միքայելյան/ 5. 22.02 – Զեկուցում «Անաղարտ մայրենի» /զեկուցող Ա.Հարությունյան/ 6. 23.02 – Վիկտորինա – մրցույթ Vա և Vբ դասարանների միջև` նվիրված մայրենիի օրվան: /ուսուցչուհի Ա. Միքայելյան/ 7. 23.02 – Պատի թերթեր` «Փառաբանենք հայոց լեզուն» , «Հայոց քաղցր և ճոխ լեզուն» 8. 23.02 – Առաջավոր փորձի դաս VIII դասարանում , «Ավետիք Իսահակյան» թեմայի ամփոփում: /ուսուցչուհի Ա. Արշակյան/ 9. 24.02 – Միջոցառում` նվիրված մայրենիի միջազգային օրվան VI – VII դասարանների աշակերտների հետ: /ուսուցչուհի Գ. Դանիելյան/

1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն