Արմավիրի մարզի Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցի նախկին շրջանավարտներից 17-ն ավարտել են զինվորական բարձրագույն ուսումնական հաստատություններ և շարունակում են իրենց պարտքը կատարել Հայաստանի Հանրապետության տարբեր զորամասերում ` որպես սպաներ, հրամանատարներ։ Շատերի հետ թշնամու դեմ բարդ պայքար էր մղում դպրոցի նախին շրջանավարտ Գևորգ Տիգրանի Սողոմոնյանը, ով այսօր ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացավ «Ծովակալ Իսակով» մեդալի։