Նորատուս գյուղի N1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Աստվածաշնչի դերը մեր կյանքում» միջոցառում: Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով: Աշակերտները ներկայացրեցին քրիստոնեության ընդունման կարևորությունը, այն մեծապես նպաստեց Հայաստանում մշակույթի, արվեստի, ճարտարապետության, գիտության և կրթության զարգացմանը: Աշակերտները ներկայացրեցին իրենց գրած շարադրանքները «Աստվածաշնչի դերը կյանքում» թեմայով: Պատմության թանգարանում կազմակերպվեց ցուցադրություն աշակերտների կողմից պատրաստված աշխատանքների վերաբերյալ: