Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ Մ.Նալբանդյանի հ. 33 հիմնական դպրոցում իրարանցում էր՝ ինքնավարության օր : Աշակերտական խորհրդի անդամները մեկ օրով դարձան ուսուցիչներ : Աշակերտները վարեցին դասը՝ ներկայացնելով հայ հեղինակների հայրենիքին և մորը նվիրված ստեղծագործություննները: Նրանք նախապես պատրաստել էին դասի պլան, թեմային առնչվող պաստառներ: Դասի ընթացքում օգտագործեցին տարբեր մեթոդներ , ստեղծեցին միջառարկայական կապ և ըստ այդմ էլ վարեցին դասը: Քննարկման ժամանակ նրանք նշեցին,որ աշակերտներն ակտիվ էին, կարգապահ, չէին խանգարում իրենց «ուսուցչուհուն», յուրաքանչյուր դասարանում հանդիպում էին յուրահատուկ մոտեցման: