Ապրիլի 18-ին Նորատուս գյուղի N1 միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում դասվար Մարինե Ադամյանը անցկացրեց միջոցառում <<Սուրբ Զատիկ>> թեմայով: Միջոցառման նապատկն էր աշակերտների մեջ ամրակայել Սուրբ Զատիկի խորհուրդը: 2-րդ դասարանցիները բեմադրեցին Հիսուսի հարությունը: Երգեցին ծիսական երգեր, արտասանեցին Սուրբ Զատիկի մասին բանաստեղծություններ: Նշվեց, որ Զատիկի ժողովրդական սովորություններից է ձու ներկելը և ձու կռվեցնելը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ծնողները: Նրանք պատարստել էին զատկական ուտեստներ: