Երևանի Վ. Թեքեյանի անվան № 92 հիմնական դպրոցի սաները հանդիսավոր երթով բարձրացան Ծիծեռնակաբերդի բարձունքը` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի նահատակների հիշատակին`ևս մեկ անգամ հաստատելով, որ պատմական այս ողբերգությունը ոչ-ոք չի մոռացել. Հիշում ենք և պահանջում… Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք: