2017թ. մայիսի 11-ին «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախաձեռնությամբ Թեքեյան կենտրոն հիմնադրամում տեղի ունեցավ սեմինար-հանդիպում փոխտնօրենների համար: Հանդիպումը նպատակաուղղված էր մանկավարժամեթոդական նյութերի ներկայացմանը և փոխտնօրենների միջև առաջավոր փորձի փոխանակմանը: Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի նախագահ Ռուզաննա Մուրադյանը: Սեմինարին մասնակցում էին շուրջ 70 փոխտնօրեն: