2017 թվականի մայիսի 12-ին Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում կայացավ «Գարնան հմայքը» խորագրով IIե դասարանի միջոցառումը (դասղեկ՝ Դավթյան Լ.): Դահլիճը ձևավորված էր թեմային համահունչ ՝ գեղեցիկ ծաղիկներով և աշակերտներն իրենք հենց ներկայացան ծաղիկների տեսքով: Միջոցառումը սկսվեց ծաղիկների պարով, հնչեցին բանաստեղծություններ գարնան և ծաղիկների մասին: Դահլիճում տիրում էր գարնանային բարձր և ուրախ տրամադրություն: Միջոցառումն ավարտվեց երգ ու պարով: