Մայիսի 19-ին Գավառի N5 դպրոց-կենտրոնի 8-րդ դասարանում անցկացվեց դաս-միջոցառում «Ազգային հպարտություն» խորագրով:
Միջոցառմանը հրավիրված էին Արցախյան պատերազմի մասնակիցներ: Դասն անցավ կազմակերպված և հետաքրքիր: Հյուրերը ներկայացրին իրենց անցած ուղին, ձեռքբերումները, ինչով են հպարտանում, ինչն է ոգևորում և թև տալիս միշտ առաջ ընթանալու ու արժանավայել ապրելու համար:
Դասը նպաստեց աշակերտներին ազգային, հայրենասիրական ոգով դաստիարակմանը և խթան հանդիսացավ մեր մշակութային արժեքների, լեզվի, ծեսերի ճանաչողության միջոցով ազգային մտածողության զարգացմանը: