Սեպտեմբերի 27-ին Գավառի Հ.Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցում «Հայ զինվորը…» խորագիրը օրհներգի կրող դաս-սեմինարը սկսվեց ՀՀ օրհներգով: Դասի նպատակաուղղված էր դեռահասների շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությունը, հայրենիքի պաշտպանության հանդեպ պատասխանատվության զգացումի բարձրացմանը, հայ ազգային բանակի և հայ զինվորի կերպարի արժևորմանը : Համագործակցային ուսուցման միջոցով աշակերտները ներկայացրին իրենց պատկերացումները ազգային միասնության, հայրենասիրության, «ազգ-բանակ» լինելու վերաբերյալ: Նժդեյան ոգին էր թևածում ողջ դասի ընթացքում, և աշակերտները հասկացան, որ զինվորագրված ենք ազգովին: Դասի վերջում աշակերտներին ներկայացվեց «Հայ զինվորը…» խորագրով մրցույթի ընթացակարգը: