Նոյեմբերյանի ավագ դպրոցում սեպտեմբերի 27-ին անցկացվեց «Հայ զինվորը» խորագրով բաց դաս` 9-րդ դասարանի աշակերտների հետ: Դասը վարեց դասղեկ Գ. Վերանյանը: Ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, դպրոցի զինղեկ Գ. Գոգինյանը: Հետաքրքիր դաս-միջոցառման ընթացքում կարևորվեց հայոց ազգային բանակի, հայ զինվորի դերն ու նշանակությունը: