Նոյեմբերի 16-ին Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցի III բ դասարանի աշակերտները դասվար Օ.Թորոսյանի նախաձեռնությամբ կազմակերպեցին «ՀԱՑԸ ՎԵՐՋԱԲԱՆ ՉՈՒՆԻ»խորագրով միջոցառում: Միջոցառումը ծառայեց ազգային ավանդույթների վերականգնման նպատակին, ժողովրդական մշակույթը, ազգային ծեսերն ու տոներն ավելի կազմակերպված դարձնելուն: Ամբողջ միջոցառման ընթացքում բոլորը գտնվում էին լուսավորության կղզում, քանզի հացը լույս է, արև է ժպիտ: