Երևանի Հ. Հայրապետյանի անվան հ. 78 դպրոցը, որի սանն է եղել բոլորիս պարծանքը՝ մեր ազգի հերոս և ձեր զորամասի զինծառայող, հետախույզ-գնդացրորդ, շարքային Սասուն Մկրտչյանը, ձեզ է ուղղում սիրո ու երախտագիտության խոսքեր:
Դուք մեր սյունն եք, մեր ապավենը, մեր այսօրն ու վաղը:
Ծառայե՛ք պատվով, զգո՛ն եղեք:
Մենք սպասում ենք ձեր վերադարձին և դաստիարակում ձեզ փոխարինող սերնդին…
Շնորհավո՜ր Հայոց բանակի տոնը, բոլորիս նվիրական տոնը…