Մարտի 23-ին Վ.Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցում Ծաղկազարդի գեղեցիկ տոն էր: Ծիսական ձևավորմամբ սեղանների շուրջ էին համախմբվել դպրոցի ուսուցիչները, աշակերտները և ծնողները:Ներկայացվեց տոնի խորհուրդը, հնչեց ազգային երգ-երաժշտություն: Հանդիսությանը ներկա էր արժանապատիվ քահանա Տեր-Տիրան Առուշանյանը, որի օրհնությամբ էլ եզրափակվեց տոնակատարությունը: