Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում հայրենասիրական միջոցառում էր` նվիրված Մայիսյան հերոսամարտի 100-ամյակին :Միջոցառումը կազմակերպել էր 6-րդ դասարանի դասղեկ ` Ա. Մաթևոսյանը :Ստեղծվել էր տրամադրող միջավայր . ցուցապաստառներ , Սարդարապատի և Արցախի հերոսների և հուշահամալիրների նկարներ: Աշակերտներից շատերը հագնվել էին զինվորական հանդերձանք և գլխարկներ , ինչը ավելի տպավորիչ էր : Միջոցառումն սկսվեց Սարդարապատ երգով, որին հաջորդեցին գնահատանքի խոսքերն ու հերոսականության օրինակ դարձած հայ քաջերի կյանքի դրվագները : Աշակերտների խոսքը հստակ էր ու արտահայտիչ , նրանցից յուրաքանչյուրը գիտակցում ու կարևորում էր մեր ազգային արժեքները ու նվիրական մասունքները:Միջոցառումը ծառայեց նպատակին: