Այսօր Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի բեմից հորդում էր հայ եկեղեցական տաղավար տոներից մեկին` Զատիկին նվիրված տաղ ու խաղեր, երգ ու ժողովրդական պարեր: Մասնակիցները 2ա դասարանի աշակերտներն էին` դասղեկ Վ. Թադևոսյանի գլխավորությամբ: Աշակերտները պատմեցին տոնի առաջացման ակունքների, Զատիկը տոնելու ժողովրդական ավանդույթների ու ծիսակարգի մասին: