Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ ԵՐԵՎԱՆԻ Հ.159 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

«Գիտելիքը կերտում է մարդուն». այս խորագիրն էր կրում սեպտեմբերմեկյան միջոցառումը Երևանի հ.159 ավագ դպրոցում: Դպրոց նոր ընդունված տասներորդցիների համար Սեպտեմբերի մեկը վերածվեց իսկական տոնակատարության՝ համեմված երգ ու պարով, ջերմ և սրտաբուխ խոսքերով, բարձրաստիճան հյուրերի՝ շնորհավորանքի ու բարեմաղթանքի ուղերձներով: Միջոցառմանը ներգրավված էին թե՛ աշակերտները, թե՛ ծնողները, թե՛ 2017-18 ուստարվա շրջանավարտները և թե՛ աշխորհուրդը:Վերջինս հանդես եկավ դպրոցի անցած ուղու մասին համառոտ ակնարկով՝ նշելով, որ իրենք մեծ պատվով են կրում «159-ի աշակերտ» կոչումը: Նրանց ելույթին հաջորդեց 2017-18 ուստարվա շրջանավարտների խոսքը. 10-րդցիներին հանձնեցին արդեն ավանդույթ դարձած բարեմաղթանքի ուղերձը: Երախտագիտության և սրտաբուխ, ջերմ խոսքով հանդես եկավ դպրոցի ԾԽ-ի անդամ Լիլիթ Սարգսյանը, ով իր խոնարհումը հղեց տնօրենին, մանկավարժներին՝ նրանց կատարած բոլորանվեր աշխատանքի համար: Դպրոցի բակում թևածում էին ուրախությունը, երգը, թնդում էր ազգային քոչարին՝ հավաստելով, որ հայը բոլո՛ր ժամանակներում է անպարտելի, հաղթական ու զորավոր: Միջոցառումը եզրափակվեց համայն հայության հանգրվան Երևանի 2800-ամյակին նվիրված երգ-պարով, ապա, ավանդույթի համաձայն, 10-րդցիները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան ազատամարտում ընկած դպրոցի շրջանավարտների և բյուր նահատակների հիշատակին ՝ խոնարհվելով և ծաղիկ դնելով նրանց սխրանքն անմահացնող խաչքար-հուշարձանի մոտ, որը, խոյանալով դպրոցի բակում, ուրույն սրբավայր է դարձել: Միջոցառումն ամփոփվեց արիության դասով, որն անցկացվեց դասղեկների կողմից:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն