Երգ, երաժշտություն, ծաղիկներ, փուչիկներ…. Առաջին զանգ, առաջին ուսուցչուհի, առաջին ուսումնական տարվա առաջին օր: Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցի 56 առաջին դասարանցիները հուզված են, ժպտում են, սպասում: Նրանք դեռ լավ չեն պատկերացնում՝ուրենեկել, ինչկարևորխորհուրդունիայսառաջին օրը, բայց հասկանում են երևի, որ դժվար է լինելու, մի քիչ պակասելու է խաղի ժամանակը: Սակայն շատ ուրախ են, որ արդեն մեծացել են և քույրիկ-եղբայրների հետ դպրոց են գալու: Նրանց հուզմունքն ու ուրախությունը կրկնապատկվեց, երբ, դպրոցում ընդունված ավանդույթի համաձայն, իրենց առաջին ուսուցչուհիների՝ Մ. Թումասյանի և Ն.Ավետիսյանի, դպրոցի տնօրինության և ծնողներիհետ այցելեցին Բաղրամյանի <<Արաբոյի և ֆիդայիների>> թանգարան: Այստեղ էլ շատ բան անհասկանալի է նրանց համար, բայց հանգիստ ու լուռ լսում են թանգարանի հիմնադիր-տնօրեն, լուսահոգի Համբարձում Պողոսյանի կնոջ՝ տիկին Ֆրիդայի ջերմ, գեղեցիկ և բարությամբ լեցունխոսքը: Այս փոքրիկները դեռ չգիտեն ԱրևմտյանՀայաստանի մասին, բայց գրին, դպրոցին ուղղված իրենց սրտաբուխ խոսքերից հետո հաճույքովուհետաքրքրությամբ վառվռուն աչուկների փայլով էին նայում իրենց դեռ անծանոթ Էրգրից բերված հող ու ջրի անոթներին, հայ ֆիդայիների նկարներին ու քանդակներին, իրենց պապերի Էրգրից բերված թանգարանային նմուշներին: Նրանք լուռ լսում էին տիկին Զ. Հովհաննիսյանի խոսքը, լուսանկարվում էին՝ հպարտությամբ հասկանալով, որ օրվա հերոսներն իրենք են ու իրենց միացած Բաղրամյանի դպրոցայստարիառաջին դասարան հաճախող վեց փոքրիկները: Հենց այստեղ էլ նրանք ուխտեցին գիտելիքի թռիչքի ամուր թևերով վեր սլանալ, մտքի ճախրանքով հաղթահարել բոլոր դժվարությունները, դառնալ Արաբոյի և հայ ֆիդայիների արժանի ժառանգները: Տոնի ավարտին փոքրիկները ծնողներիհետ ծաղիկներխոնարհեցին թանգարանի բակում կանգնեցված խաչքարի առջև մոմեր վառեցին՝ ի հիշատակ անմահ հայորդիների: Իրենց առաջին դասը՝ հայրենասիրության ամենակարևոր դասը այս փոքրիկները հաստատ կհիշեն ողջ կյանքում: Եվո՞վգիտեմ, գուցե մի օր իրոք աշխարհիքարտեզից վերանան մեզ բաժանող սահմանները, և մենք ունենանք մեկ մեծ ու հզոր Հայաստան աշխարհ, որիհզորսյուները կլինեն նաև այս փոքրիկները: