Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ Մ. ԳՈՐԿՈՒ ԱՆՎ. Հ. 5 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Մայիսի 27-ին Էջմիածնում տեղի ունեցավ Երևանում Եվրամիության կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցության Հայաստանի բարեփոխումներին» նախագծով կրթական ծրագրի տարեվերջյան շքահանդեսը, որին մասնակցում էին ծրագրում ընդգրկված 12 ավագ դպրոցներից պատվիրակություններ. Իրենց` տարվա ընթացքում կատարած աշխատանքները ներկայացրին Վաղարշապատի Մ. Գորկու անվան հմ. 5, Երևանի հմ. 43, 159, 170, 189, Իջևանի, Հրազդանի, Աշտարակի, Վանաձորի հմ. 5, Ախուրյանի, Վարդենիկի, Դիլիջանի ավագ դպրոցները: 
Հյուրընկալողը Վաղարշապատի Մ. Գորկու անվան հմ. 5 ավագ դպրոցն էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աջակցությամբ ու ակտիվ մասնակցությամբ:
Էջմիածինն իր կենտրոնում` Հայերենի Առաջին Ուսուցչի` Մ. Մաշտոցի քարարձանի շուրջը նրա ոգեղեն ներկայությամբ և Սուրբ Եկեղեցիների հովանու ներքո հյուրընկալեց մասնակիցներին:
Հյուրերն ընդունվեցին քաղաքի մանկական ազգային պարախմբի ոգեշունչ պարով, Վաղարշապատի հմ. 5 ավագ դպրոցի աշակերտների կողմից ներկայացված ԵՄ կարգախոսով, քաղաքի իշխանության և մտավորականության ջերմ ծափողջույններով:
Քաղաքապետարանի` հանդիսությունների շքեղ սրահում ներկա էին Էստոնիայի փոխդեսպան ԵՄ կենտրոնի ղեկավար Էհթել Հայլեսթերը, համակարգող պրոֆ. Սամվել Կարաբեկյանը, ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչ , հանրապետության տարբեր մարզերից և Երևանից դպրոցների տնօրեններ, Վաղարշապատի հմ. 5 ավագ դպրոցի աշխատակազմը, աշակերտական ակտիվը, քաղաքապետարանի աշխատակազմի անդամներ:
Ներկաներին ողջունեցին Էջմիածնի քաղաքապետը, Էստոնիայի փոխդեսպանը, ԵՄ կենտրոնի ղեկավարը:
Օրվա խորհուրդը համառոտ ներկայացրեց Գայանե Սաֆարյանը:
Հյուրերը քաղաքապետի ուղեկցությամբ եղան Էջմիածնի պատմության թանգարանում, ապա մեկնեցին ՀՄԽ կրթադաստիարակչական ՀԿ-ի ազգագրական այգի, ուր Մանուկների թագավորությունը հանդիսավոր ընդունեց նրանց, ու տրվեց սիրո ճաշ: 
ՀՄԽ-ի մանուկների թատրոնը ներկայացրեց Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը», շնորհալի աշակերտները երգեցին, ասմունքեցին:
ՀՄԽ-ի աշխատակազմից Նարինեի կատարմամբ «Ավե Մարիան» հնչյուն առ հնչյուն կամար կապեց Էջմիածնի խնկասփյուռ երկնքի մի կտորին ու հոգեհմա լռության մեջ հարյուրից ավելի սրտերի թրթիռ գումարվեց մեղեդուն:
Վաղարշապատի հմ. 5 դպրոցից Ալբերտը իր կիթառի նվագակցությամբ հրաշալի կատարեց Արամ MP3-ի եվրատեսիլյան երգը և արժանացավ հասակակիցների ծափերի տարափին:
Մայիսյան կամակոր օրը շատ բարեհաճ գտնվեց և ո’չ ամպով, ո’չ անձրևով, ո’չ անգամ արևով չխաթարեց շքահանդեսը:
Գիտելիքի, շնորհների դրսևորման, միասնականության, հաղորդակցության, բարեկամության ու սիրո հաջողված ու գեղեցիկ օր էր:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն