Մայիսի 30-ին Երևանի հ. 186 դպրոց-կենտրոնում կազմակերպվեց ԴԿՄ նախաձեռնությամբ անցկացվող «Ազգային հպարտություն» ծրագրի շրջանակներում «Ես հպարտ եմ, որ....» պաստառների ցուցահանդես: 7-9-րդ դասարանների սովորողների աշխատանքները հետաքրքիր էին ,տարբեր, բազմազան, բայց նույնն էր ասելիքը. հպարտ ենք, որ հայ ենք, հպարտ ենք մեր անցյալով, հպարտ ենք մեր ներկայով ու հաստատ հպարտ ենք լինելու և մեր կերտած ապագայով: