Օրերս Երևանի Լևոն Շանթի անվան հ. 4 հիմնական դպրոցում «Ազգային հպարտություն» խորագրով տեղի ունեցավ ՀՀ և ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված «Սա իմ վերջին պայքարը չէ» խորագրով բաց դաս-միջոցառումը:Նախ բացվեց ազգային հերոսի լուսանկարների ցուցահանդեսը և ապա մեկնարկեց միջոցառումը, ուր դպրոցի վեցերորդ և յոթերորդ դասարանի աշակերտները `դասղեկներ Նաիրա Սիմոնյանի և Անուշ Ղազարյանի ջանքերով ներկայացրին հերոսի կյանքն ու Արցախյան գոյամարտում անցած փառավոր հերոսական ուղին:Միջոցառմանը ներկա էին Մոնթեի ազատամարտիկ ընկերները,մանկության ընկերը, դպրոցի սան և զոհված ազատամարտիկ Էդիկ Ավետիսյանի մայրը,ՊՆ-ից ներկայացուցիչներ:
Ներկայացումը ցուցադրվել է Երևանի Նուբարաշենի զորամասում`հայ զինվորներին` նրանց համար դառնալով վառ օրինակ` հերոսական սխրանքներ գործելու :
Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրինությունը ուսումնական հաստատությունում ռազմահայրենասիրական ակտիվ դաստիարակություն իրականացնելու,դպրոց-բանակ կապն ամրապնդելու համար պարգևատրվել է ՊՆ Պատվոգրերով և նվերներով:
Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4-ը շարունակելու է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը`երեխաների շրջանում ազգային և հայրենասիրական արժեքներն ավելի ամրապնդելու նպատակով: