Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Դպրոց –կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպության /ԿԱՍ ՀԿ/ հետ համատեղ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Ազգային հպարտություն» ծրագրի շրջանակներում հայտարարված «Ես հպարտ եմ, որ…» խորագրով պաստառների մրցույթի ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին քլաստեր դպրոցների՝ «Ես հպարտ եմ, որ…» խորագրով պաստառներ: Մասնակցում էին հետևյալ ավագ դպրոցները՝ 182, 42, 29, 2: Յուրաքանչյուր դպրոցի ներկայացուցիչ ներկայացրեց իրենց դպրոցում ներդպրոցական մրցույթում լավագույնը ճանաչված պաստառի բովանդակությունը: Ցուցահանդեսին մասնակցում էին նաև համայքի բնակիչներ, հրավիրված անձինք:Ցուցահանդեսը նպաստեց, որ յուրաքանչյուր ոք գիտակցի՝ արժեքները այն հանգամանքներն են, որոնք կարևոր նշանակություն ունեն մեզանից յուրաքանչյուրի կյանքում: